Քնի խանգարումը կարող է հանգեցնել անգամ ամենաամուր եւ երջանիկ ընտանիքի պառակտմանը, նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտանկանները:
Գիտնականները հատուկ հետազոտություն են անցկացրել առնվազն երկու տարվա 100 ամուսնական զույգերի շրջանում: Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ավելի հաճախ սկանդալներ են լինում այն ընտանիքներում, երբ ամուսինների կամ նրանցից մեկի քունը կիսատ է մնում:
Իսկ ահա նրանք, ովքեր քնելու հետ կապված խնդիր չունեն,ավելի հանգիստ են, քանի որ առողջ ու ամուր քունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:




























