Երեւանի թաղամասերից մեկում՝ Շենգավիթում հայտնաբերվել է 5 հազար տարվա հնության մի մանյակ: Ապակե այդ զարդը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանն ապակեգործության հնադարյան կենտրոններից է: Հայաստանն ընդհանրապես արեւելյան քաղաքակրթության կարեւոր կենտոններից է:

Շենգավիթի արգելոցն ուսումասիրում են անցյալ դարի 30-ական թվականներից: Այսօր Հայաստան են ժամանել հնագետներ եւ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում է նաեւ Միտչել Ռոթմանը՝ Ֆիլադելֆիայից: Նրա խոսքերով, կան բոլոր հիմքերը պնդելու, որ այստեղ գինի է արտադրվել եւ արտահանվել:

Արգելոցում հայտնաբերվել են նաեւ փայտե կորճակներ, նետասայրեր, կենդանիների արձանիկներ, կանացի քանդակներ: Կարելի է պնդել, որ Շենգավիթը հնագույն քաղաք է, որտեղ բնակվել են անասնապահներ, արհեստագործներ եւ հողագործներ:

Կանադացի հնագետ Դեն Ռահիմը 20 տարի աշխատել է Մերձավոր Արեւելքում, հետո ժամանել Երեւան: Նրա կարծիքով՝Հայաստանը սեւ քարի՝ օբսիդիանի հայրենիքն է: "մենք շատ հետաքրքիր մի գործիք են գտել՝ օբսիդիանից, շեղբ,- նշել է հնագետը: