Անհետացման վտանգի ենթական ավստրալական կանաչ կրիաները սկսել են 1980-ականների համեմատ երկու անգամ ավել պլաստիկե իրեր ուտել, հայտնաբերել են զոոլոգները։ Ռիսկի բացարձակ մեծությունը հասել է 50 տոկոսի, այսինքն՝ բռնված յուրաքանչյուր երկրորդ կենդանու ստամոքսում պլաստիկ աղբի տարրեր են եղել։

Ինչ վերաբերում է Dermochelys coriacea կաշվային կրեաներին, ապա նրանց դեպքում ռիսկերը տասնապատկվել են։ Վերջիններս ներկայումս բնակվող կրեաներից ամենախոշորն են։ Նրանք անհետացման ծայրաստիճան բարձր վտանգի տակ են, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Conservation Biology-ում գիտնականների հոդվածը։

Կենսաբանները պարզել են, որ ամենից հաճախ կրիաները կուլ են տալիս պլաստիկ թաղանթի, պենոպլաստի, պարանի կտորներ եւ այլն։ Նրանց ստամոքսում երբեմն հայտնաբերվում են մազութի հետքեր, ալյումինե տարրաներ եւ անգամ ծխախոտի մնացորդենր։ Աղբը կուլ տալը կարող է հանգեցնել վնասվածքների եւ նրանց մահվան, այդ պատճառով բնապահպանները խստագույնս անհանգստացած են օվկիանոսի աղտոտման խնդրով։