Իսպանական Բենիդորմ քաղաքում 47 հարկանի երկնաքեր են կառուցել, սակայն ներսում մոռացել են վերելակ տեղադրել։ Այդ պատճառով 47-րդ հարկի բնակիչները ստիպված կլինեն իրենց տուն հասնել ոստքով։

Ինչպես գրում է Gizmodo-ն, շինարարության ամբողջ գործընթացը ուղեկցվել է բազմաթիվ խնդիրներով։  Ֆինանսական ճգնաժամը սկսվելուց հետո, ներդրողները դադարել են գումարներ տրամադրել այս նախագծին։ 2011-ին միջադեպ է գրանցվել, որի արդյունքում 13 աշխատող է մահացել։ Իսկ վերջերս աշխատողները հրաժարվել են աշխատել՝ աշխատավարձի վճարումն ուշացնելու համար։ Շենքը շահագործման պետք է հանձնվեր 2009-ին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչպես գրում են եվրապական լրատվամիջոցները, երկնաքերը, որը պետք է լիներ ԵՄ տարածքի ամենաբարձր բնակելի շինությունը, դարձել է անշարժ գույքի շուկայում ճգնաժամի խորհրդանիշ, փոխանցում է «Vesti.Ru»-ն։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ շինությունն ունենալու է 20 հարկ, սակայն հետագայում հարկերի քանակը հասցվել է 47-ի։