Պակիստանցուն, որի բեղերը 75 սմ եկարություն ունեն, սպառնում են «Լաշքար-ե-իսլամ» խմբավորման ծայրահեղականները։ Նրանք պահանջում են, որ 10 երեխաների հայրը սափրի դեմքի մազածածկույթը։
Սկզբում պակիստանցուց ամսական 500 դոլար են պահանջել պաշտպանության համար, սակայն նա հրաժարվել է վճարել եւ թաքնվել է քարանձավում։ Այնտեղ նա մեկ ամիս է անցկացրել, մինչեւ չի սափրել բեղերը։
Նա չի հանձնվել, տեղափոխվել է այլ քաղաք եւ էլի աճեցրել բեղերը։ Նա կարծել է, որ այլեւս անվտանգության մեջ է, սակայն կրկին սպառնալիքներ է ստացել։ Անհայտ անձինք հեռախոսով խոստացել են կտրել նրա կոկորդը։ Նա չի բացառում, որ կարող է արտերկիր մեկնել, հաղորդում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով The Independent-ը։
Բեղերը խնամելու համար նա օրական 30 րոպե է ծախսում։





























