Ուկրաինական գրիվնան ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամ։ Նման որոշում են կայացրել շվեյցարացի ֆինանսիստները՝ Միջազգային ֆինանսական բանկի էսթետիկայի հարցերով հանձնաժողովի ամենամյա նիստի ժամանակ։ Այս տիտղոսին գրիվնան արժանանում է արդեն երկրորդ անգամ։
2008-ին եւս ուկրաինական ազգայի դրամը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամը։ Այն անեւ ամենաուշ մաշվող թղթադրամներից է։
Շվեյցարացի ֆինանսիստների կարծիքով՝ լավագույն հնգյակն ունի հետեւյալ տեսքը՝ գրիվնա, ավստրալական դոլար, եվրո, բուլղարական լեւ եւ ամերիկյան դոլար։
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսսիին», ուկրաինական թղթադրամների վրա պատկերված են Վլադիմիր Մեծը, Յարոսլավ Իմաստունը, Բոգդան Խմելնցկին, Տարաս Շեւչենկոն։




























