Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ չնայած ինտերնետ-մեքենայությունների թվի աճին, առավել հաճախ օգտագործվող PIN-կոդը 1234-ն է։

Երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, 1111-ը եւ 0000-ն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 10-րդ կոդը այնքան ակնհայտ է, որ «հանցագործների» համար դժվարություն չի ներկայացնում հենց առաջին փորձից կռահել դրանք։

Ընդհանուր առմամբ, վերլուծության է ենթարկվել ավելի քան 3,4 մլն քառանիշ թիվ, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ մարդիկ հիմնականում որպես PIN-կոդ օգտագործում են ծննդյան տարեթվերը, ինչը հեշտացնում է հաքերների գործը, քանի որ ծննդյան տարթիվը պարզելը բարդ խնդիր չէ։ Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»։

Հեշտ խոցելի գաղտնաբառերի հերթականությունը հետեւյալն է՝ 1234, 1111, 0000, 1212, 7777, 1004, 2000, 4444, 2222, 6969։ Իր հերթին ամենաքիչ օգտագործվող PIN-կոդերից է 8068-ը։ Ուսումնասիրված 3,4 մլն դեպքերից այս գաղտնաբառն օգտագործվել է ընդամենը 25 անգամ։