ԱՄՆ-ում 1990թ-ին վիրահատել էին  Հայաստանի բնակիչ, այդ ժամանակ 7 տարեկան Գագիկ Հովհաննիսյանի սիրտը: Վերջերս նա կրկին վիրահատվել է ԱՄՆ-ում, ինչի արդյունքում  նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ այլեւս չեն լինի, որոնք առաջացել էին առաջին վիրահատությունից հետո:

«CBS»-ը տեղեկացնում է, որ այս տարվա մայիսին  Հովհաննիսյանն այցելել է Նյու Յորքի նահանգում գտնվող «Նորթ Շոր» հիվանդանոց, որտեղ 23 տարի առաջին վիրահատությունն էր տարել: Նրա մոտ ի ծնե սրտի հիվանդություն է եղել, որը հանդիպում է 10 հազար նորածնից հինգի դեպքում:

Առաջին վիրահատությունից հետո նրա մոտ վարակ էր առաջացել, ինչն էլ հանգեցրել էր նոպաների: Նա հիմա երկու վիրահատություն է տարել եւ առաջին անգամ մանկությունից ի վեր այլեւս նոպաներ չի ունենում:

Առաջին վիրահատության ժամանակ էլեկտրոդների իմպլանտացիայի միջոցով բժիշկները պարզել են ուղեղի այն հատվածը, որը նոպաներ է առաջացնում: Երկրորդի ժամանակ հեռացրել են ուղեղի այդ մասը: Հովհաննիսյանն իրեն լավ է զգում, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից  եւ շուտով կվերադառնա Հայաստան: