Լոնդոնի շրջաններից մեկում գնումների համար կարելի է վճարել առանց փողի եւ կրեդիտ քարտի: Այնտեղ նոր համակարգ է թեստավորվում, որը թույլ է տալիս գնումների համար վճարել սեփական դեմքով: Թղթադրամների ու մետաղադրամների փոխարեն պետք է լուսանկարվել:
Բրիտանիայի մայրաքաղաքում այս թեստը համարվում է վճարումների այլընտրանք: Գնորդից չի պահանջվում իր մոտ ունենալ փող, կրեդիտ քարտ կամ այլ արժեթղթեր: պետք է պարզապես սեփականատիրոջը ցուցադրել սեփական դեմքը: Նա սմարթֆոնով կլուսանկարի ձեզ եւ այն կուղարկի տվյալների հատուկ կենտրոն՝ մշակման: Դրանիչց հետո Ձեր հաշվից գնումների չափով գումար կհանվի: Գործընթացը տեւում է ընդամենը մի քանի վայրկյան:
Այս ծառայությանը միանալու համար, հաճախորդը պետք է մեկ անգամ գրանցվի PayPal համակարգում եւ կենտրոն ուղարկի իր լուսանկարը, հաղորդում է «Vesti FM»-ը:




























