Լոնդոնի եւ բրիտանական այլ քաղաքների գեյ-բարերը բոյկոտ են հայտարարել ռուսական օղուն՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով գեյ-քարոզչությունն արգելելու մասին օրենքի դեմ: Այսպիսով՝ բրիտանացի նույնասեռականները միացել են ԱՄՆ-ի եւ Կանադայի նույնասեռականների սկսած արշավին:

Բրիտանացի նույնասեռականները համարում են, որ կարող են ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա եւ պարտադրել ողջ աշխարհին հրաժարվել ռուսական ապրանքներից, հաղորդում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նյու Յորքի 200 ռեստորանների սեփականատերեր ռուսական օղին թափել էին հենց Մանհեթենի փողոցում:

Նյույորքյան 200 ռեստորանների տերերը ռուսական օղին թափել են «հակագեյական» օրենքի պատճառով

Նախօրեին ակցիային միացել էր էստոնական բարերից մեկը:

Տալլինի գեյ-բարը բոյկոտում է ռուսական օղին. Ամբողջ արտադրանքը թափել են