Ամերիկացիները ցանկանում են երկար ապրել, բայց ոչ չափազանց երկար: Այսպիսին են զանգվածային հարցման արդյունքները, որոնք անցկացվել են վաշինգթոնյան «Pew Research Center»-ի կողմից: Նրանցից շատերը հավատում են, որ մարդիկ կարող են ապրել մինչեւ 120 տարի, իսկ բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում անցնել 100-ից:
Հարցումն անցկացվել է ավելի քան 2000 մարդու շրջանում եւ բոլոր նահանգներում: Մեծ մասը հավատում են բժշկական առաջընթացին, հարցվածների մոտ 70%-ը վստահ է, որ 2050 թ-ին քաղցկեղը կհաղթահարվի:
Միաժամանակ հարցվածների 41%-ը կարծում է, որ ժամանակակից բժշկությունն ինքն է մի շարք խնդիրներ առաջացնում: Ուստի 14% -ը հայտարարել է, որ 78 տարեկանում արդեն ժամանակն է մահանալ, գրում է BFM.RU-ն:





























