Ճապոնիայում առնվազն 1229 մարդ արեւային հարված ախտորաշմամբ տեղափոխվել հիվանդանոց: Երեք մարդ գնտվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնել է Ճապոնիայիկենտրոնական հրշեջ վարչությունը, որն այստեղ իրականացնում է ԱԻՆ-ի գործառույթներ:
Երկրի միանգամից երեք պրեֆեկտուրաներում, այսօր՝ օգոստոսի 10-ին, վերջին 6 տարիներին առաջին անգամ ջերմաստիճանը անցել է 40 աստիճանից: Առավելագույն ջերմաստիճանը (40,07 աստիճան) գրանցվել է Սիմանտո քաղաքում (Կոտի պրեֆեկտուրա): Տոկիոյում ջերմաստիճանը եղել է 37 աստիճան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ընդհանուր առմամբ, այս ամառ Ճապոնիայում ուժեղ տապից մահացել է ավելի քան 40, հիվանդանոց է տեղափոխվել 31 հազար մարդ: Տուժածների ու զոհերի հիմնական մասը 60-անց բնակիչներ են:





























