Լինչեպինգի հմալսարանի շվեդ գիտնականները  պարզել են կեսարյան հատումով լույս աշխարհ եկած երեխաների մոտ ցածր իմունիտետի եւ ալերգիկ ազդեցությունների պատճառը:

Հետազոտությանը մասնակցել են կեսարյան հատումով եւ բնական եղանակով ծնված երեխաներ: Պարզվել է, որ ստամոքսի միկրոֆլորան նրանց մոտ լրիվ տարբերվում է: Այդ տարբերությունը հատկապես նկատելի է Bacteroidetes խմբի բակտերիաների նկատմամբ, որոնք, ինչպես համարվում է, հատուկ դեր են խաղում ալերգիան կանխելու հարցում, հաղորդում է «Բագնետ»-ը:

Գիտնականները այդ տարբերությունների հարցում երկու բացատրություն ունեն: Նրանք կարծում են, որ կեսարյան հատումով ծնված երեխաներին կերակրում են հատուկ դիետայով: Երկրորդ տեսության համաձայն՝ երեխան անցնելով կնոջ սեռական ուղիով, հավանական է, հեշտոցի միկրոֆլորայում բակտերիաների նոր չափաբաժին է ստանում, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ստամոքսի հետագա կոլոնիզացիան ճիշտ ընթանա: