2009թ. առաջին կիասամյակում 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գործարքները պակասել են 14.2%-ով:
2009թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացվել է 65 հազար 693 գործարք, ինչը 14,2 տոկոսով քիչ է 2008թ. առաջին կիսամյակի, 20,6 տոկոսով՝ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ:
ՀՀ կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2009թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն համայնքում` 484 հազար 500 դրամ: Հաջորդն Արաբկիրն է՝ 1 քմ-ն 361 հազ.100 դրամ, եւ Քանաքեռ-Զեյթունը` 281հազ. 200 դրամ: 1 քմ միջին գները Երեւանում կազմել են 272 հազար 200 դրամ: Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 17.7 տոկոսով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 20.6 տոկոսով:


























