Հնդկաստանում ուսանողուհու  խմբակային բռնաբարության աղմկահարույց  գործում ներգրավված  անչափահասին դատապարտել են 3 տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ հայտնում էին, որ դատարանը երիտասարդին մեղավոր է ճանաչել:

Հնդկաստանում ուսանողուհու բռնաբարության աղմկահարույց գործում ներգրավված անչափահասը մեղավոր է ճանաչվել 

Դատարանը մի քանի անգամ հետաձգել էր վճռի կայացումը: Պատճառն այն է, որ հանցանքի պահին մեղադրյալը 18 տարեկանը դեռ լրացած չի եղել: Իսկ Հնդկաստանի նոր օրենսդրությամբ բռնաբարության համար առավելագույն պատիժ համարվում է մահապատիժը:

Մյուս  չորս մասնակիցների (չափահաս) վերաբերյալ վճիռը դատարանը կկայացնի սեպտեմեբրի կեսերին, հաղորդում է «Gazeta.ru»-ն: 2013թ.-ի մարտին գործի մեջ ներգրավված 6-րդ մասնակիցը բանտում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել:

Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից:  Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում`բողոքի ցույցերի պատճառ դառնալով, որոնք ուղեկցել էին իրավապահների եւ ցուցարարների բախումներով: