ԱՄՆ հարավ-արեւմուտքում ավարտվել է մասշտաբային երկամսյա բողոքի ակցիան, որին մասնակցել են տասնյակ հազարավոր բանտարկյալներ: Հացադուլավորները պահանջում էին բարելավել իրենց պահման պայմանները: Հացադուլը դադարեցվել է այն բանից հետո, երբ տեղի օրենսդիրները խոստացել են «բանտային» խնդրի վերաբերյալ լսումներ կազմակերպել:
Քալիֆորնիայի բանտերում հացադուլն սկսվել է հուլիսի 8-ին, որին մասնակցել է մոտ 30 հազար մարդ, կամ նահանգի բանտարկյալներից յուրաքանչյուր 4-րդը, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը:
Բանտարկյալներին չի հոգացնում, որ կենախցերում իրենց պահում են օրական 22-23 ժամ: Բացի այդ, խստորեն սահմանափակում են նրանց սնունդն ու անձնական իրերի օգտագործումը: Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Քալիֆորնիայի բանտերի մենախցերում մշտապես գտնվում է 4 հազար մարդ, եւս 6,6 հազար բանտարկյալներ այնտեղ են հայտնվում դեպքից դեպք:



























