Փարիզի «Սենտ Անդրե դես Ար» կինոթատրոնում սկսվում է Լիլիան դե Քերմադեքի «Ավերակների շշուկը» գեղարվեստա- փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը նվիրված է ղարաբաղյան Շուշի քաղաքին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Ֆիլմի սյուժեի համաձայն ալյուրով բեռնված բեռնատարը կորում է Կովկասում: Շուշիում հացի թխման գործարան չկա, սակայն ինչու՞ չվերցնել ալյուրով բեռնատարն ու ու չբացել նման գործարան: Երաժշտական դպրոցի տնօրեն Արաքսյան, դպրոցական ուսուցչուհի Արսինեն եւ եւս մի քանի բնակիչներ մասնակցում են այս գործողությանը:
Օգտվելով հրադադարից, ռեժիսոր է Լիլիան դե Քերմադեքը ստեղծել է այս ֆիլմը, որտեղ նկարահանվել են հենց Շուշիի բնակիչներ: Այս ֆիլմը «հնարամտության շնորհիվ գոյատեւման մասին տրագիկոմեդիկ ներբող է»: Ֆիլմում նկարահանվել են Ռուբեն Վերդյանը, Սարասար Սարայանը, Հովհաննես խոդերյանը, Մարինա Սարգսյանը, Լարիսա Մելքոնյանը, Էլլադա Սարգրյանը, Աշոտ Հարությունյանը եւ Ռոբիկ Հարությունյանը:
Նշենք, որ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 1928թ.-ին ծնված է Լիլիան դե Քերմադեքը ֆրանսիական ռեժիսոր ու սցենարիստ է: «Ավերակների շշուկը» ֆիլմը արդեն ներկայացվել է մի աշխարհի մի քանի փառատոններում:





























