Կիրակի Մոսկվայում բացվել են ավելի քան 3.3 հազար ընտրատեղամասեր. մայրաքաղաքի բնակիչները քվեարկության միացյալ օրը վեց թեկնածուներից ընտրում են քաղաքապետ: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին հավակնում են Մոսկվայի ժամանակավոր քաղաքապետ, ինքնաառաջադրված Սերգեյ Սոբյանինը, ՌԴԿԿ ԿԿ փոխնախագահ Իվան Մելնիկովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Նիկոլայ Լեւիչովը, ՌԼԴԿ թեկնածու Միխաիլ Դեգտյարովը, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը եւ ՊԱՌՆԱՍ կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին: Քաղաքապետի ընտրություններից բացի, մայրաքաղաքի Տրոիցկի եւ Նովոմոսկովսկի վարչական շրջաններում տեղական ինքնակառավարման պատգամավորների ընտրություններ են ընթանում: Մասնավորապես պատգամավորներ պետք է ընտրվեն Պեռվոմայ բնակավայրում, Կիեւսկի, Վնուկովո, Վոսկերեսենսկի, Դեսենովկի, Կոկոշկինոյի, Մարուշկինսի, Մոսկովսկի, «Մոսռենտգեն», Նովոֆյոդոռովսկի, Սոսենսկի, Ֆիլիմոնովսկի գյուղերում, Շչերբինկա եւ Տրոիցկ քաղաքային շրջաններում, ինչպես նաեւ Վեշնյակի համայնքում ու Վոստոչնի վարչական շրջանում: Ընդհանուր առմամաբ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում գրանցվել են տեղական ինքնակառավարման պատգամավորի 634 թեկնածու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ընտրության օրը մայրաքաղաքի ն ընտրատեղամասերում աշխատում է 44.5 հազար անդամ: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն ու 127 տեղական ընտրական հանձնաժողովներ աշխատում են ուժեղացված ռեժիմով: Մոսկվացիների անվտանգությունն ապահովում են ոստիկանության 42 հազար աշխատակիցներ, որից 10 հազարն անմիջապես տեղամասերում են: Աշխատում են նաեւ 4 հազար բժշկական ծառայողներ ու շտապ օգնության 40 հաշվարկ: Համաձայն Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի որոշման, քաղաքի ընտրատեղամասերի մոտ մեկ երրորդ մասը (1.035 հազար) հարստացվել են քվեաթերթիկների համակարգային հաշվարկման սարքավորումներով: Ընդ որում նման սարքավորումներով 54 ընտրատեղամասերում, որոնք քվեարկությամբ կընտրվեն, կանցկացվի ձայների մանուալ ստուգիչ հաշվարկ:

Հասանելի է
русский



























