Պենտոգոնը նախատեսում է Սիրիայի տարածքում երեք օրվա ընթացքում հրթիռային ռմբակոծություն իրականացնել, հաղորդում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներքին գործերի նախարարությունում առկա սեփական աղբյուրին:

«Մի քանի ռմբակոծություն տեղի կունենան, որոնցից  յուրաքանչյուրին կհետեւի իրավիճակի գնահատում: Գործողությունը  կտեւի 72 ժամ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ դրանով այն կավարտվի»,- թերթը մեջբերում է ամերիկյան բանակի անանուն սպային, ով տեղյակ է պաշտպանության նախարարության ծրագրերին:

Թերթի տվյալներով` Պենտագոնը պատրաստվում է ուժեղացնել գործողությունը. Սիրիայի տարածքում ռազմածովային ուժերին պատկանող նավերից  թեւավոր հրթիռների կողմից ռմբակոծությունից բացի, ԱՄՆ-ը կարող է օգտագործել նաեւ կործանիչներ: Բացի այդ, Սպիտակ տունը ոչնչացման ենթակա արդեն գոյություն ունեցող 50-ից բացի ավելացված թիրախների ընդլայնված ցուցակի հարցում է կատարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ավելի վաղ հայտի էր դարձել, ամերիկյան ատոմային ավիակիր Nimitz-ը եւ ուղեկցող նավերը շարժվում են դեպի Կարմիր ծով, որտեղից էլ հրամանի դեպքում սիրիական կառավարության դեմ ռազմական գործողություն կսկսեն: Միաժամանակ Հնդկական օվկիանոսի կողմից ներկա է Harry S. Truman ավիակրի գլխավորությմաբ նավերի խումբ: