Արագ սննդի դեմ պայքարը վաղուց համաշխարհային խնդրի բնույթ է կրում: Ճարպակալմամբ են տառապում միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում, ընդ որում մարդկանց ավել քաշը հսկայական վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը: ՄԱԿ-ի զեկույցում սարսափեցնող թվեր են ներկայացված. ճարպակալման համաճարակի հետեւանքով նվազում է աշխատանքի արտադրողականությունը, իսկ բժշկական ապահովագրության ծախսերը հասել են տարեկան 3,5 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ 5 տոկոսը:

Ներկա ժամանակներում ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 31,8 տոկոսը տառապում է այդ հիվանդությունից, ինչը պայամանավորված է սխալ սննդակարգով: Հիվանդությունների վերահսկաման ու կանխարգելման կենտրոնի վիճակագրության համաձայն դեռ 1995 թ.-ին այդ թիվը երկու անգամ պակաս էր: Ընդ որում, ՄԱԿ տվյալներով , համաշխարհային հասարակության մեծ մասը վնասակար սննդի պահանջարկով չի զիջում ԱՄՆ բնակչությանը: Մեքսիկայում ճարպակալումից տառապող մարդկանց թիվն անգամ հերազանցում է ԱՄՆ-ին՝ կազմելով 32,8 տոկոս, հաղորդում է Russia Today-ը:

Փորձագետները պարզաբանում են, որ առեւտրի վերաբերյալ հյուսիսամերիկյան համաձայնագրի կնքումից(NAFTA) հետո Մեքսիկան դարձավ էժան ամերիկյան ֆասթֆուդի ու գազավորված ըմպելիքների սպառման գրավիչ շուկա: Այժմ Մեքսիկայում, Վիաճագրական ազգային գործակալության գնահատականներով, պահպանվում է սոդայով ըմպելիքների ամենաբարձր պահանջարկը՝ յուրաքանչյուր անձի համար տարեկան 200 լիտր:

Մեկ այլ երկիր, որտեղ ճարպակալումը ազգային խնդիր է դառնում, դարձել է Քաթարը, որը նավթով հարուստ արաբական պետություն է  250 հազար բնակչությամբ:

Զեկույցում, որը հրապարակվել է policymic.com-ում ասվում է, որ ավանդաբար Պարսից ծոցի տարածաշրջանում մարդիկ վարել են ակտիվ կյանք: Այժմ աշխատավայրը գրասենյակում է, ուղտերին փոխարինել է մեքենան, իսկ ավանդական խոհանոցին՝ արագ սնունդը: Նույնիսկ տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ զբաղվում են աղախիններն ու դայակները: Արդյունքում Քաթարում ճարպակալմամբ է տառապում դպրոցականների 40 տոկոսն ու մեծահասակների 40 տոկոսը:

Փորձը ցույց է տվել, որ ֆրուկտոզայի մեծ քանակությամբ եգիպտացորենի օշարակը չափից շատ օգտագործումը հանգեցնում է պահվածքի նմանատիպ փոփոխության, ինչպես որ թմրայութ օգտագործելու դեպքում: Այդուհանդերձ այդ նյութը ընկած է շատ գազավորված ըմպելիքների հիմքում, որոնք արտադրվում են ամերիկյան ընկերությունների կողմից ու ակտիվորեն արտահանվում են: