Հնդկաստանի հյուսիսի Ութար Պրադեշ նահանգում մոտ 30 մարդ զոհվել, 40-ից ավելին տուժել են:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Սինհուա»-ին հայտնել է, որ ազգամիջյան բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 30-ի: «Մենք փորձում ենք թաղամասում խաղաղություն հաստատել, չնայած սոցիալական մեդիաներով տարածվող բախումների վերաբերյալ կեղծ տեսագրությունների, որոնց նպատակն է խախտել նահանգում ազգամիջյան ներդաշնակությունը», - նշել է նա:
Բախումների հետեւանքով սպանվել էր նաեւ մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի մի լրագրող, որը տեսախցիկով նկարահանում էր անկարգությունները, հայտնում է gazeta.ru-ն:




























