Աշխարհի 156 երկրների՝ «Երջանկության ինդեքսում» Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը: Հայերից ավելի ապերջանիկ մոտակա հարեւաններից միայն վրացիներն են: Թուրքիան 77-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 115-րդ, Ադրբեջանը՝ 116-րդ, Վրաստանը՝ 134-րդ:

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դանիան: Երկրորդ հորիզոնականում է Նորվեգաին, երրորդում՝ Շվեյցարիան: Վարկանիշի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիան, 5-րդը՝ Շվեդիան: Ռուսաստանը 68-րդ հորիզոնականում է: Վարկանիշը եզրափակում են աֆրիկյան երկրները՝ Տոգոն, Բենինը եւ Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետությունը:

Երկրների վրա ազդեցություն թողնող առանցքային գործոնների թվում առանձնացվում է ՀՆԱ-ն, կյանքի սպասվող տեւողությունը, հուսալի մարդու ներկայությունը, ընտրության ազատությունը, կոռուպցիայի բացակայությունն ու առատաձեռնությունը: