Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը «Դոմանովո» բաժնի պետական սահմանից 300 մետր հեռվում առանց փաստաթղթերի երկու անձանց է ձերբակալել:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սահմանախախտը Բելառուսի Հանրապետության քաղաքացի, հարեւան Օսովա գյուղի 26-ամյա բնակիչ է եղել, որը պետական սահմանով ուղեկցել է առանց քաղաքացիության 24-ամյա մի տղամարդու, որը, ըստ նրա, Հայաստանի քաղաքացի է: Երկուսին էլ բռնել են, նրանց մոտ ինքնությունը հաստատող որեւէ փաստաթուղթ չի եղել:
Սահմանախախտների բացատրություններից հայտնի է դարձել, որ բելառուսական գյուղի բնակիչներին է մոտեցել մի անհայտ անձ եւ 1,5 միլիոն բելառուսական ռուբլու դիմաց խնդրել իրեն անցկացնել Ուկրաինայի պետական սահմանը՝ շրջանցելով անցակետը, գյուղացիներից մեկը համաձայնել է, հայտնում է ForUm-ը:





























