Դամասկոսի մոտ օգոստոսի 21-ին իբրեւ թե քիմիական զենք կիրառելու հետ կապված իրավիճակը սարքովի էր: Այս մասին Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի ելույթը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Կան մասնագիտական գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն: Նա տվյալներ ունի գրոհայինների կողմից քիմիական թունավոր նյութեր կիրառելու մասին: Վերջերս կարճ հարցազրույց էր տվել մայր Ագնեսը` օգոստոսի 21-ի նախորդած եւ Սիրիայի քրիստոնեական թաղամասերում կատարվող իրադարձությունների մասին: Եվ, վերջապես, կան օգոստոսի 21-ի իրադարձություններին վերաբերող փաստեր, որոնք, ըստ մեզ, վկայում են  դեպքը վարպետորեն սարքելու մասին», - հայտնել է ՌԴ-ի արտգործնախարարը` Մոսկվայում սիրիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում: