Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելը կփակի Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն: Այս մասին սեպտեմբերի 9-ին փոխվարչապետերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Ես ցանկանում եմ, որ այստեղ ոչ մի պատրանք չլինի: Իրավիճակը բավական պարզ է`ԵՄ-ի պետությունների հետ ասոցացված անդամակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու դեպքում: Փաստացի, մեր ուկրաինացի դաշնակիցների համար մուտքը Մաքսային միություն փակ կլինի», - ասել է Մեդվեդեւը: Ըստ նրա` այդ մասին բավական բացահայտ վկայում են նաեւ հենց ԵՄ-ի ղեկավարները, թեեւ երբեմն դա քողարկվում է հռետորական որեւէ ճառով, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
ՌԴ-ի վարչապետը կարծում է, որ դա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում` Ուկրաինայի քաղաքացիները: «Դա կարեւոր քաղաքական ընտրություն է, որն այսօր կատարում է Ուկրաինայի ղեկավարությունը», - հայտնել է Մեդվեդեւը:





























