Չինաստանցի անշարժ գույքի մագնատ Վան Ցզյանլինը՝ Dalian Wanda Group ընկերության ղեկավարը, Չինաստանի 2013թ. ամենահարուստ մարդն է ճանաչվել՝ 22 մլրդ  դոլար կարողությամբ, ասված է Hurun Report կազմակերպության զեկույցում:

Երկրորդ տեղում է Wahaha զովացուցիչ ըմպելիքների արտադրող Ցզուն Ցինհոուն՝ 18,7 մլրդ  դոլարով: Նա նախորդ երեք տարիներին գլխավորում էր հարուստների ցուցակը:

ՉԺՀ-ում ամենաբարեկեցիկ մարդկանց հնգյակում առաջին անգամ ընդգրկվել են հեռահաղորդակցության բնագավառի հսկա Tencent-ի սեփականատեր Մա Հուաթենը (10,1 միլիարդ դոլար),  Great Wall Motors ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահ Վեյ Ցզյանցզյունը (8,4 միլիարդ դոլար) եւ երկրի ամենահարուստ կին Յան Հուեէյանը, որը Country Garden-ի սեփականատերն է (8,3 միլիարդ դոլար), հայտնում է ԲԻԶՆԵՍ-ՏԱՍՍ-ը: Ամենահարուստ չինացիների կարողությունը կրկնապատկվել է անցած տարվա ընթացքում: 

Չինաստանում դոլարային միլիարդատերերի քանակը հասել է  315 մարդու, ցուցակում մեկ տարվա ընթացքում հայտնվել է 64 նոր անուն: