«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,63 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0, 15%-ով կամ 0.63 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 3.6 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է կես դրամով՝  առքի տարածված փոխարժեքն է 408,5 դրամ, վաճառքինը՝ 411 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1,3291 դրամին մոտ: Եվրոյի գոտու արդյունաբերական աճի վերաբերյալ երեկ հրապարակած տվյալները նպաստավոր չեն եվրոյի համար՝ հուլիսին անկումը 1,5% է;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,6731 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: