Twitter միկրոբլոգերի ծառայությունը սեպտեմբերի 12-ին հայց է ներկայացրել բաժնետոմսերի (IPO) առաջնային տեղադրման համար: Համապատասխան հայտարարությունն արվել է ընկերության պաշտոնական թվիթթեր-հաշվում:

Հաղորդագրությունում պարզաբանվում է, որ հայցը ներկայացվել է ԱՄՆ բորսաներին եւ արժետոմսերի հարցերով հանձնաժողովին: «Այս թվիթը արժեթղթերի վաճառքի որեւէ հաղորդագրություն չի պարունակում»,-ասվում է հաղորդագրությունում:

Twitter-ում ընկերության բորսա դուրս գալու ժամկետների, ինչպես նաեւ IPO-ի ենթադրյալ ֆինանսական մանրամասներ չեն հաղորդվում, գրում է «Lenta.Ru»-ն:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Twitter-ի IPO անդերրայթեր, ամենայն հավանականությամբ, կդառնա Goldman Sachs բանկը: Պարբերականը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ ընկերությունը դիտարկում է այլ խոշոր ինվեստբանկերի հետ համագործակցության հնարավորությունը:

Twitter-ն իր աշխատանքները սկսել է 2006-ին: