Հայաստանը Եվրոպական կրթական տարածության մի մասն է կազմում: Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության նախարար Արմե Աշոտյանը՝ Երեւանում ոչ պաշտոնական երկխոսության գագաթաժողովին:

«Արեւելյան գործընկերության երկրների կրթության ոլորտի պատասխանատուների եւ գործընկերների հետ հանդիպմանը քննարկել ենք մեր երկրներում կրթական ծրագրերի եվրոպական աջակցության հնարավորությունը: Խոսակցությունն անկեղծ եւ բաց էր:  Մեր օրակարգը միեւնույն է, խնդիրներն ու մարտահրավերները նույնպես: Մենք միեւնույն ուղղությամբ ենք շարժվում՝ ձեւավորելով եւ ամրապնդելով միասնական եվրոպական կրթական տարածք»,-հայտարարել է հայ նախարարը:

Նա ընդգծել է, որ Արեւելյան գործընկերության բոլոր երկրները վաղուց միասնական եվրոպական կրթական տարածքի մի մաս են կազմում: «Կրթությունը համագործակցության եւ էկոնոմիկայի  զարգացման գործիք է եւ մենք վստահորեն շարժվում ենք այդ ուղիով»,-ընդգծել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մասնակցում է ԵՄ Tempus եւ Erasmus Mundus կրթական ծրագրերին՝ համապատասխանաբար 1995 եւ 2004 թվականներից: