Հայաստանի եվրոպական ասոցացման դինամիկան չի անդրադառնում Բոլոնյան գործընթացի վրա: Այս  ասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտաարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ Երեւանում Արեւելյան գործընկերության երկրների ոչ ֆորմալ երկխոսության ժամանակ՝ այդ երկրների կրթության նախարարների հետ հանդիպելուց հետո:

 «Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել ԵՄ կրթական ծրագրերին: Սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ Բոլոնյան գործընթացը զարգանում է ոչ թե Եվրամիությունում, այլ Եվրոպայի բոլոր երկրներում: Պետք չէ քաղաքականացնել կրթությունը»,-հայտարարել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ 2012-ի հուլիսի 1-ից Հայաստանը երեք տարով Բոլոնյան քարտուղարությունն ընդունող երկիր է դարձել: «Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի եւ նրա գործընկերների քաղաքական օրակարգը չի ազդում Բոլոնյան գործընթացի վրա»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի ն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը: