Միջնամատը, որը ԳԴՀ կանցլերի պաշտոնի թեկնածու Պեեր Շտայնբրյուքը ցույց տվեց լրագրողներին, գրանցվել է սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ անպարկեշտ ժեստով Շտայնբուրքի նկարը գերմանական Sueddeutsche Zeitung-ը տեղադրել էր իր ուրբաթօրյա համարի շապիկին: Նման արարքով Շտայնբրուքը պատասխանել էր «Ոչինչ մի ասեք» հատուկ ծրագրի շրջանակներում լրագրողներին հարցերին արձագանքելու ժամանակ: Այդ ծրագրի իմաստն այն է. որ հերոսը լրագրողների հարցերին պետք է պատասխաներ միայն ժեստերի եւ միմիկայի լեզվով:

Գերմանիայի կանցլերի թեկնածուն լրագրողներին անպարկեշտ ժեստով է պատասխանել

 Ծրագրի Twitter-ում հրապարակվելուց մի քանի ժամ անց ստեղծվել է «@peersfinger» էջը: Այս պահին էջը, որն իբր վարում է Շտայնբրյուքի մատը, ունի ավելի քան 800 ընթերցող:Առաջին գրառումներից մեկում ասվում է, որ թերթի լուսանկարը շատ լավ է ստացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն հանրահայտությամբ մատը զիջում է «Մերկելի վզնոցի էջին». որն ունի ավելի քան 8.5 հազար ընթերցող:

Մերկելի սխալ վզնոցը գրանցվել է Twitter-ում