ԳԴՀ կանցլերի թեկնածու Պեեր Շտայնբրուքը լրագրողներին անպարկեշտ ժեստ է ցույց տվել: Նրա այդ լուսանկարը հայտնվել է Sueddeutsche Zeitung ամսագրի շապիկին:
Շտայնբրուքը ձախ ձեռքի միջնամատն է ցույց տվել, երբ լրագրողը հարց է ուղղել լրատվամիջոցներում Շտայնբրուքի հասցեին գրվող ոչ սիրալիր խոսքերի մասին, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով Sueddeutsche Zeitung-ը:
Շտայնբրուքը համանման արարք թույլ էր տվել «Ոչինչ մի ասեք» հատուկ ծրագրին մասնակցելու ժամանակ: Այդ ծրագրի շրջանակում լրագրողների հարցերին պետք էր պատասխանել միայն ժեստերի եւ միմիկաների լեզվով:
«Պեեր՝ ձախորդություն, Պեեր՝ խնդիր, Պեերլուսկոնի. այս մականունների մասին չպե՞տք է մտահոգվեք» հարցին Շտայնբրուքը պատասխանել էր դեմքի արհամարհական արտահայտությամբ եւ ցույց տվել միջնամատը:
Քաղաքական գործչի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ արարքն ինքնաբերաբար էր ստացվել, եւ Շտայնբրուքը փորձել էր կանխել այդ լուսանկարի հրապարակումը:





























