Լոս Անջելեսի համալսարանի գիտնականները վերակենդանացման բաժանմունքի հիվանդների խնամքի եւ բուժման ջանքերի նպատակահարմարության ուսումնասիրություն են անցկացրել, որոնք երկարացնում են վերջիններիս կյանքը, բայց չեն բարելավում վիճակը։
Երեք ամիս ուսումնասիրողներն ամեն օր հարցաքննել են հինգ տարբեր վերակենդանացման բաժանմունքներում աշխատող բժիշկների: Այդ ժամանակահատվածում նրանց վերահսկողության տակ է եղել 1136 հիվանդ:
Ճնշող մեծամասնության դեպքում հիվանդներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պահելը բժիշկները արդարացված են համարել: 904 հիվանդների բժիշկները հայտնել են, որ նրանց մնալն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նպատակահարմար է: Դա հետազոտության ընթացքում ուսումնասիրված հիվանդների ընդհանուր քանակի 80%-ն է, հաղորդում է Medportal.ru-ն:
Սակայն 123 (11%) հիվանդների բուժումը բժիշկները որակել են «աննպատակահարմար», իսկ վերակենդանացման բաժանմունքի 98 (8.6%) հիվանդների վիճակը՝ «երեւի աննպատակահարմար»: Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվը, որոնց բուժումն ըստ բժիշկների «աննպատակահարմար էր» կամ «երեւի աննպատակահարմար», կազմել է 20%:





























