Կենտրոնանալու եւ հիշողությունը չկորցնելու համար ուղեղին անհրաժեշտ է ճիշտ «սնուցում»: Սնուցման աղբյուր կարող են լինել օգտակար եւ համեղ մթերքները: Դրանք թվարկել են ամերիկացի գիտնականները: Լարված օրվա սկզբին ՝ վաղ նախաճաշին, խորհուրդ է տրվում В խմբի վիտամիններով, կալցիումով եւ կալիումով հարուստ  մթերքներ օգտագործել՝ կաթնամթերք, հացահատկային փաթիլներ, բրոկոլի եւ բրյուսելյան կաղամբ,  կանաչ ոլոռ, չամիչ, սալորաչիր: 

Եթե անհրաժեշտ է կարճ ժամանակում շատ տեղեկություն մշակել, ուղեղի ծանրաբեռնվածությունը կթուլացնեն ընդեղենը, կիտրոնի հյութը, ծովախեցգետինը:   Ուշադրությունը կենտրոնացնելուն նպաստում են ոչ յուղոտ միսը եւ չոր մրգերը: Հիշողության վրա բարենպաստ են ազդում անանասը, անանասի հյութը, գազարը, ավոկադոն, լոբին: Ձիթապտղի ձեթով համեմված բանաջարեղենով աղցանները թեթեւ են մարսվում եւ արագ են լիցքավորում ուղեղը, հաղորդում է  «Եվրոսմին»:

Արյան շրջանառությունը լավացնում են ցիտրուսային մրգերը (թուրինջ, նարինջ), ինչպես նաեւ ձվի դեղնուցը, տավարի եւ խոզի լյարդը։ Համեմունքները եւս դրական են ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Հիշողության եւ ուշադրության  լավացման համար  պետք է սննդի մեջ ավելացնել չաման, կոճապղպեղ, քրքում, սեւ եւ կարմիր պղպեղ: