Ամերիկյան Օհայո նահանգում ավտոբուսի ավտովթարից առնվազն 33 մարդ է տուժել: Նրանցից 5-ին դեպքի վայրից փրկարարական ուղղաթիռներով են տեղափոխել:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով CNN-ը, միջքաղաքային ուղեւորատար ավտոբուսին այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան, հարավային Օհայոյում շրջվել է: Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Վթարի պահին ավտոբուսում եղել է 52 մարդ: Տեղի ոստիկանության մամուլի քարտուղարն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ավտոբուսին ավելի քան 80 մարդ էր տեղափոխում:




























