Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին օրենք է ստորագրել, որով թույլատրվում է երեխաներին բժշկական մարիխուանայի հիմքով դեղեր նշանակել, հայտնում է CNN-ը։ Նահանգի նոր օրենքը թույլ է տալիս անչափահասներին ծնողների համաձայնությամբ կանեփ  պարունակող հաբեր եւ թանձրուկներ վաճառելը։ Միաժամանակ օրենքը հանում է այդ բույսի մշակման սահմանափակումները, հայտնում է Russia Today-ը։

Հիշեցնենք, որ շուտով Վաշինգտոնում բացվելու է առաջին դեղատունը, որտեղ օրինական հիմունքներով կարելի կլինի մարիխուանա ձեռք բերել՝ բժշկական օգտագործման համար: Ճիշտ է, այնտեղից գնել հնարավոր կլինի ամսական 56գ-ից ոչ ավելի: 

Այս տարվա ապրիլից բժշկական մարիխուանան օրինականացրել է Չեխիայի խորհրդարանը: Ցավազրկող հատկանիշ ունեցող դեղանյութն այնտեղ կարող են օրինականորեն  ձեռք բերել քաղցկեղով, Պարկինսոնի հիվանդությամբ, հիշողության կորստով եւ փսորիազով տառապող մարդիկ: