Այս շաբաթ Ֆրանսիայում դատարանը որոշել է հարկադրել խոզաբուծական ֆերմաներից մեկի սեփականատիրոջը փոխհատուցել իր նախկին աշխատակցի կրած վնասը, ով խլացել է: Լսողության կորստի պատճառներից մեկը համարվել են խոզերի անընդհատ ճիչերը, որոնք ուղեկցել են տղամարդուն աշխատանքի ընթացքում:
Յուրա նահանգի Լոն-լե-Սանյե քաղաքի դատարանը որոշում է կայացրել, որ Pelizzari group ընկերությունը անփութություն է ցուցաբերել՝ չկարողանակով ապահովել իր աշխատակցի անվտանգ աշխատանքի պայմանները: Փոխհատուցման հստակ գումարը դեռ չի սահմանվել, հաղորդում է Russia Today-ը:
59-ամյա Սերժ Պերսոնենին խոզաբուծական ֆերմայում աշխատել է 2001թ.-ի փետրվարից մինչեւ 2008թ.-ը: Այդ ողջ ընթացքում նա ստիպված է եղել խնամել ավելի քան 4 հազար կենդանու: Դատավորի խոսքով, հայցվորը մի քանի տարի աշխատել է «մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններում»:




























