Հանգիստը բնության գրկում ունի բոլոր շանսերը դառնալ ավելի հաճելի ու անվտանգ՝ ամերիկյան գիտնականների նոր հայտնագործությունից հետո: Այս անգամ նրանք մարդկությանն ուրախացրել են լավ նորությամբ՝ հատուկ միջոցների օգնությամբ մարդը կարող է «անտեսանելի» դառնալ մոծակների համար:
Հայտնագործության էությունն այն է, որ արգելափակի մոծակների ռեցեպտորները հատուկ նյութերի օգնությամբ, որոնք արտազատում է մարդու մաշկը:
Այս հայտնագործության հեղինակ, ԱՄՆ ագրոմշակույթի նախարարության կենտրոնի հետազոտական կենտրոնի աշխատակից Ուլրիխ Բերնեն նշել է. «Եթե մոծակը չի կարողանում զգալ իր «ճաշի» հոտը, նա ձեր կողքով չի թռչի եւ կծի», հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:





























