Շոկոլադի հանդեպ ալերգիան առաջ է գալիս նրա կազմում առկա կակաո-բոբից: Այդպիսի ռեակցիա է առաջանում «գաղտնի բաղադրամասից», որի առկայության մասին մարդիկ չեն էլ կասկածում:

Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ցնցող են եղել. ալերգիայի պատճառը, պարզվում է, խավարասերների մասնիկներն են, որոնք առկա են շոկոլադի յուրաքանչյուր սալիկում, եթե դրա պատրաստման համար բնական կակաո-բոբ է օգտագործվել:

Փաստացի շոկոլադի յուրաքանչյուր խմբաքանակ, անկախ նրանից, թե ով է պատրաստողը, միջատների մասնիկներ է պարունակում: Շոկոլադի միջին սալիկը կարող է պարունակել խավարասերների մինչեւ 6 մասնիկ: Սահմանված նորմերի համաձայն՝ 100-գրամանոց սալիկում միջատների մասնիկների թիվը չի կարող անցնել 60-ից, հաղորդում է «Росбалт»-ը:

Շոկոլադում խավարասերներից կարելի է խուսափել, եթե ձեռնարկություններում կակաո-բոբի մշակման ժամանակ կիրառվեն հզոր թունաքիմիկատներ, սակայն դրանք ավելի վտանգավոր են առողջության համար, քան հենց միջատները: