Above and Beyond երգը Deep Purple-ի Now What?! ալբոմի նոր սիnգլներից է: Այն կթողարկվի հոկտեմբերի 25-ին եւ նվիրված է Ջոն Լորդին, որը մահացել է նախորդ տարի: Սինգլի թողարկումից մեկ ամիս առաջ հարգանքի տուրք է մատուցվելու Գյումրիի երաժշտական դպրոցում:
Լորդը Գիլանին միշտ օգնել է Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելիս: 2011-ին WhoCares-ը ձայնագրել է նոր ալբոմ՝ Out of My Mind/Holy Water, որից ստացված միջոցներն ուղղվել են Գյումրիի երաժշտական դպրոցի կառուցմանը: Գիլանը եւս համարվում է Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրերի մասնակից: Նա անգամ Գյումրիի երաժշտական դպրոցի բացման ժամանակ հայտարարել է, որ ինքն ընդամենը նախագծի դեմքն է:
Նոր երաժշտական դպրոցում Լորդի անվան սենյակի բացումը Գիլանի համար պարզապես ֆորմալություն չէ, դա շատ ավելին է:
Գիլանը խոստովանել է, որ Now What?! Ալբոմը ձայնագրելիս զգացել է նրա ներկայությունը: «Չկա մի երգ, որ նվիրված լինի նրան, չնայած երգերից մեկը՝ Above and Beyond-ը, լի է նրա մասին մտքերով: Սա Ջոնի երգն է, քանի որ բառերը բաժանման մասին է»,-հայտարարել է Գիլանը NEWS.am-ի թղթակցին:
Խոսելով դաշնամուրային դասարանի մասին, նա նշել է. «Ջոնի ոգին այստեղ է»:





























