Կովկասցու արտաքինով մի խումբ զինված մարդիկ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ներխուժել են «Պրիչալ» սրճարան ու վիրավորել են ազգությամբ ադրբեջանցի ադմինիստրատորին:

Ինչպես հաղորդում է Vesti.az-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությանը, զինված տղամարդիկ մտել են սրճարան, երբ հաստատությունում մեծ թվով մարդիկ են գտնվել, սրահներից մեկում հարսանիք են տոնել: Դատելով հսկման տեսախցիկների ձայնագրությունից՝ ներխուժողները սկզբում ինչ-որ բան են փնտրել, այնուհետ բռնել են սրճարանի ադմինիստատորին եւ սկսել են հարցաքննել նրան՝ բռնության գործադրմամբ ու զենքի սպառնալիքի ներքո: Հետո հրազենային մի քանի կրակոց է տեղի ունեցել, վիրավորել են ադմինիստրատորի ձեռքն ու գլուխը, հետո դեպքի վայրից ավտոմեքենաներով հեռացել են՝ Lada Priora,  Mercedes ML и «ՎԱԶ-2114» մակնիշի մեքենաներով:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, այս պահին փնտրում են հանցագործներին:

Ադրբեջանի քաղաքացի ադմինիստրատորը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: