Ֆիլիպինների կենտրոնական հատվածում  տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 73-ի, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր մոտ 20 զոհերի եւ մոտ 60 վիրավորների մասին:

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհ է դարձել 20 մարդ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ֆիլիպինների կենտրոնական հատվածում գրանցվել են մի շարք ստորգետնյա ցնցումներ: Դրանք վերջին 23 տարիների ընթացքում գրանցված ամենահուժկու ցնցումներն են եղել: Առաջին ցնցումը՝ 7,2 մագնիտուդով, գրանցվել է տեղի ժամանակով 08:12: Դրան հետեւել են 137 հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը 4,3 մագնիտուդով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: