Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, երեկոյան կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հուղարկավորության արարողությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին 77 տարեկան հասակում մահացել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը:
Նրա ղեկավարությամբ ԵԺԿ-ն դարձել է Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական կուսակցությունը եւ մեծ ազդեցություն ունեցել ԵՄ քաղաքականության վրա:





























