Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնն իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: Այս կապակցությամբ, տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն իրավաբանական խորհրդատվության կարիք, կամ խախտվել են եւ ոտնահարվել են նրանց սահմանադրական իրավունքները, քաղաքացիական, սոցիալական, աշխատանքային, գույքային և այլ իրավունքներն ու օրինական շահերը, կարող են դիմել այդ Կենտրոն:
ՀԱԿ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները համակարգում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու` Գագիկ Ջհանգիրյանը: ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ընդունարանը գործում է ՀԱԿ-ի գրասենյակում, ամեն օր, բացի կիրակի օրվանից: Գագիկ Ջհանգիրյանի ընդունելության օրերն են ամեն չորեքշաբթի և շաբաթ, ժամը 17:00:




























