Ատիպիկ թոքաբորբի վարակը կարող է ստեղծվել ու զարգանալ Հարավային Չինաստանի տարածքում բնակվող չղջիկների տեսակի ներսում, հաղորդում են կենսաբանները: Առաջին անգամ այդ վարակի մասին լրատվամիջոցներն անդրադարձել են 2002-ի աշնանը, երբ Չինաստանի Գուանդուն նահանգում արձանագրվել էին այդ հիվանդության առաջին դեպքերը:
Հայտնի է, որ այն կոչվում է կորոնավաիրուս SARS-CoV: Այն իր բազմացմամբ ոչնչացնում է թոքերի բջիջները, հաղորդում է Mir24.tv-ն:
Այնուհետեւ 2003-ին ատիպիկ թոքաբորբի բռնկումները դադարել էին եւ միայն 2011-ին այն ի հայտ է եկել Մերձավոր Արեւելքում:





























