Հյուսիսային Դաքոթա նահանգի Ֆարգո Մուրհեդ շրջանի Շերիլ անունով բնակչուհին որոշել է այս տարի Հելոուինի ժամանակ իրականացնել իր անսովոր ակցիան՝ նվիրված գիրության դեմ պայքարին: Նա ցանկանում է նիհար երեխաներին սովորականի պես կոնֆետներ նվիրել, իսկ ավելորդ քաշ ունեցող երեխաներին՝ քաղցրեղենի վնասակարության մասին «գեր նամակներ»: Նամակներում ամերիկուհին դիմում է երեխաների ծնողներին եւ կոչ անում հետեւել փոքրիկների առողջությանը:
Խոսքը Trik or trak (Հյուրասիրիր կամ կփոշմանես) հին ծեսի մասին է, որի ժամանակ երեխաները տարբեր չար կերպարների հագուստներով այցելում են հարեւանների տները եւ վախեցնում մեծահասակներին: Վերջիններս «ուրվականներից» ազատվելու համար նրանց քաղցրեղեն են հյուրասիրում, հաղորդում է Valleynewsville.com-ը:
Տեղի ռադիոկայանին ամերիկուհին պատմել է իր մտադրության մասին: Ռադիոլսողներից շատերին դա վրդովվեցրել է եւ նրանք նույնիսկ պահանջել են ձվեր նետել կնոջ վրա, հաղորդում է NEWSru.com-ը:





























