Ինդիանա նահանգում արձան են կանգնեցրել «Ամանօրյա պատմություններ» ֆիլմի հերոսներից մեկին: Արձանը, որտեղ պատկերված է դրվագ, երբ ֆիլմի հերոս Ֆլիքը դասընկերոջ հետ գռազի արդյունքում լեզվով դիպում է սյանն, ու ցրտից լեզուն կպչում է սյանը, տեղադրել են Համմոնդում, որտեղ մեծացել է ֆիլմի սցենարի հեղինակ գրող Ժան Շեպարդը, հաղորդում է The Daily Mail-ը:
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել երեքշաբթի, հոկտեմբերի 29-ին: Արարողությունը նվիրել են ֆիլմի 30-ամյակին: Մասնակցել է Ֆլիքի դերակատար դերասան Սքոթ Շվարցը: Հուշարձանի ընդհանուր ծախսերը կազմել են մոտ 40 հազար դոլար, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Ժան Շեպարդի «In God We Trust, All Others Pay Cash» գրքի գործողությունները կազմված են հեղինակի մանկության տարիներին տեղի ունեցած կիսակենսագրական զվարճալի պատմություններից, իսկ ֆիլմում գործողությունները կատարվում են մտացածին Համմոն քաղաքում, որի նախատիպը իրականում գոյություն ունեցող Համոնդ քաղաքն է:





























