Չնայած գիտնականների բազմաթիվ լավատեսական տեսություններին, ծող մարդու օրգանիզմն ամբողջությամբ չի վերականգնվում, եթե նույնիսկ նա թողել է այդ վատ սովորությունը: Այդ մասին են վկայում վերջին հետազոտությունները: Բժիշկները նշում են, որ առողջությունը չի տուժում միայն մի դեպքում, եթե ընդհանրապես մարդը չի ծխում:

Երկարատեւ ծխելը ցանկացած դեպքում գեներին անվերականգնելի վնաս է հասցնում, որոնց մեծ մասն այդպես էլ չի վերադառնում իր նախկին վիճակին: Վերլուծելով մի քանի հազար ծխող մարդկանց օրգանիզմները, որոնք հրաժարվել են այդ վատ սովորությունից, կանադացի հետազոտողները նրանց մոտ անվերադարձ վնասված 124 գեն են գտել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: