Բրիտանացի սոցիոլոգները հետազոտել են մոտ հազար տղամարդու եւ պարզել, որ նրանք միայն 54 տարեկանից հետո են իրենց մեծ համարում: Այդ տարիքում տղամարդիկ սովորաբար ամենաքիչ կենցաղային խնդիրներն են ունենում եւ կարող են, վերջապես, հանգստանալ:
Փորձագետների խոսքով՝ հարմարավետ ապրելու համար նման ուշ ժամկետը պայմանավորված է ֆինանսական ճնշումներով եւ հաճախ հանդիպող ուշ հայրությամբ: 54 տարեկանից հետո տղամարդկանց համար իսկական կյանք է սկսվում, որը թույլ է տալիս նրանց հաճույք ստանալ: Որոշ տղամարդկանց մոտ այդ շրջանն ավելի ուշ է սկսվում՝ թոշակի անցնելուց հետո, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ստացված տվյալների համաձայն՝ տղամարդկանց 2/3-ը հայր են դառնում 30 տարեկանից հետո, սովորաբար 32 տարեկանում: Հենց այդ տարիքում նրանց մոտ առաջ է գալիս անվստահության զգացում՝ պայմանավորված ֆինանսների պակասով, գումարային խնդիրներով եւ միայնակությամբ:
Ամենասարսափելին տղամարդկանց համար տուն գնելու հնարավորության բացակայությունն է: Շատերը վախենում են նաեւ աշխատանքը կորցնելուց եւ ճաղատանալուց:
Տղամարդիկ վախենում են նաեւ ճերմակելուց, առողջության վատթարացումից, թոշակի գնալու հեռանկարից ու միայնությունից: Այդ ցանկում են նաեւ տեսողության վատացումը, ատամների որակը, աղքատությունը, իմպոտենցիան եւ ամուսնալուծությունը:





























