Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 2-րդ եւ 3-րդ տերմինալները տարհանվել են հրաձգության հետեւանքով, հաղորդում է Los Angeles Times-ը:
Կրակել են Տրանսպորտային անվտանգության վարչության աշխատակցի ուղղությամբ, կասկածյալը եւս վիրավորվել է:
Կրակոցների մասին հայտնել են նաեւ մի շարք օգտատերեր Twitter-ի միկրոբլոգերում:
Օդանավակայանի պաշտոնական միկրոբլոգում եւս ասվում է միջադեպի մասին:





























